|
|
Բարի գալուստ
"Սևան" ազգային պարկ" պետական ոչ առևտրային
կազմակերպության պաշտոնական կայք:
Կայքում Դուք կարող եք գտնել "Սևան" ազգային պարկ"պետական
ոչ առևտրային կազմակերպության և "Սևան" ազգային պարկի
տարածքի վերաբերյալ բազմաբնույթ տեղեկատվություն, ինչպես
նաև ցանկացած տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք
դիմել կայքում նշված կոնտակտային հասցեներով կամ
հեռախոսահամարներով:
"Սևան" ազգային պարկը ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական
ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978թ. մարտի 14-ի թիվ 125
որոշմամբ:
"Սևան" Ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային
լեռնաշխարհի հյուսիսային մասում` Գեղարքունիքի մարզում,
Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկի
ընդհանուր տարածքը` Սևանա լճի հայելու հետ մասին կազմում է
147 343 հա, իսկ առանց լճի հայելու` 22 585 հա: Պահպանական
գոտու տարածքը կազմում է 342 920 հա:
Մինչև 1997 թ."Սևան" ազգային պարկի տարածքում գտնվող
անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի,
Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները:
Վերջիններս 1997թ. լուծարվում են (բացի Ճամբարակի
անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև
համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում
է "Սևան" ազգային պարկին: Պարկին են հանձնվել նաև Սևանա
լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և
գույքը:
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու
կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության
գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության,
վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման,
դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն
օգտագործման ապահովումը իրականացնում է "Սևան" ազգային
պարկ" պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այն
շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող
բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական
կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, "Բնության
հատուկ պահպանվող տարածքների մասին" և "Պետական ոչ
առևտրային կազմակերպությունների մասին" ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի
կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա:
"Սևանա լճի մասին" ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.)
ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի
էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես
քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
"Սևան" ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային
Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը` Սևանը,
որի ծավալը 33.2 կմ3 է, մակերեսըª 1238 կմ2: Լիճը Արտանիշի
և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով`
Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասիª հարավ-արևելյան
կամ Մեծ Սևան (20.4 կմ3), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան
(12.8 կմ3): Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր
Սևան), միջին խորությունըª 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230
կմ:
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը`
Փոքր Սևան, 24–ըª Մեծ Սևան:
Լճից դուրս է գալիս մեկ գետª Հրազդանը: |
| |
|