Phone: +374 (261) 24044         

Հանրային լողափեր
Համաձայն ՀՀ կառավարության 2011թ-ի ապրիլի 28-ի N 527-Ն, 2012 թ-ի հունիսի 7-ի N-752-Ն և 2015թ-ի հոկտեմբերի 1-ի N1122-Ն որոշումների <<Սևան>> ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում առանձնացվել են տարածքներ հանրային 8 լողափերի կազմակերպման համար, որից՝


1.Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից.
· 1.39 հեկտար հողամասը՝ N 1 հանրային լողափի կազմակերպման համար,
· 1.82 հեկտար հողամասը՝ N 2 հանրային լողափի կազմակերպման համար,
· 5.5 հեկտար հողամասը՝ N 3 հանրային լողափի կազմակերպման համար,
2. Դրախտիկ համայնքին հարակից տարածքից.
· 5.0 հեկտար հողամասը՝ N 4 հանրային լողափի կազմակերպման համար,
3. Լճաշեն համայնքին հարակից տարածքից.
· 1.37 հեկտար հողամասը՝ N 5 հանրային լողափի կազմակերպման համար,
4. Ծովազարդ համայնքին հարակից տարածքից.
· 3.3 հեկտար հողամասը՝ N 6 հանրային լողափի կազմակերպման համար,
5. Նորատուս համայնքին հարակից տարածքից
· 0.78 հեկտար հողամասը՝ N 7 հանրային լողափի կազմակերպման համար,
6. Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից՝
· 9.0 հեկտար հողամասը՝ N 8 հանրային լողափի կազմակերպման համար:


Լողափերը կարող են տեղավորել 1000-1500 մարդու: Ներկայումս 8 հանրային լողափերից կահավորված են N1, N2 և N3 լողափերը, իսկ N8-ի համար կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վերջինս դեռ չի կահավորվել, իսկ մնացած 4-ը առայժմ նախատեսված են կարճատև հանգստի համար:
N 1, N 2 և N 3 լողափերում առկա են` տապչաններ, հովանոցներ ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, բուժկետեր, փրկարար ծառայության կետեր, բիոզուգարաններ, և այլ ծառայություններ:
Հանրային լողափերում տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ:

1
2
3
4
5
6