Phone: +374 (261) 24044         

Կենդանական աշխարհ

Թռչուններ

"Սևան" ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգաբանական խմբերին.

1. Սուզակներ (Podicipediformes)

2. Ձկնկուլ (Pelecaniformes)

3. Արագիլ, տառեղ, ջրցուլ (Ciconiiformes)

4. Ֆլամինգո (Phoenicopteriformes)

5. Գիշատիչներ (Falconiformes)

6. Սագեր, բադեր, կարապներ (Anseriformes)

7. Հավազգիներ (Galliformes)

8. Կռունկ, փարփար (Gruiformes)

9. Որոր, կտցար, քարադր (Charadriiformes)

10. Աղավնազգիներ (Columbiformes)

11. Կկուներ (Cuculiformes)

12. Բու (Strigiformes)

13. Այծկիթ (Caprimulgiformes)

14. Մանգաղաթևեր, ծիծեռնակներ (Apodiformes)

15. Մեղվակեր, հոպոպ, ալկիոն (Coraciiformes)

16. Փայտփոր, վիզգցուկ (Piciformes)

17. Ճնճղուկանմաններ, ((Passeriformes) 102 տեսակ )

12
14
16
23
24
29
37
40
54
50
27

39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Դրանցից մեկը` Հայկական որորը (Laurus armenicus) էնդեմիկ տեսակ է: Ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպող 267 տեսակի թռչուններից 20-ը ներկայումս հազվագյուտ են, սակայն գրանցված չեն Հայաստանի Կարմիր գրքում: Դրանք են` մոխրայտ սուզակը, մեծ սուզակը, սպիտակ փոքր տառեղը, մոխրագույն տառեղը, սև ցինը, տափաստանային ճուռակը, փոքր ենթարծիվը, կարմիր բադը, պիրոլը, սովորական սոխակը, փոքր քարադրը, սևուկ կտցարը, սպիտակավիզ կտցարը, գետային ջրածիծառը, ականջավոր բուն, այծկիթը, ճահճային մկնաճուռակը, սովորական կիվիկը, խայտաբղետ փայտփորը, ժայռային ծիծեռնակը: Ընդ որում` սև ցինը, սովորական սոխակը և սևուկ կտցարը միգրացվող, սակայն ազգային պարկի տարածքում չբազմացող տեսակներից են: Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 39 և տնտեսական արժեք ներկայացնող 29 տեսակների վիճակը ներկայումս գնահատվում է անբավարար` բնական և մարդածին գործոնների բացասական ազդեցության հետևանքով: Սակավաթվությամբ և բնադրավայրերի խոցելիությամբ առանձնապես տագնապալի են Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակների վիճակը` սև ագռավ, վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն, մեծ ձկնկուլ, տարգալկտուց, ճչան կարապ, մոխրագույն բադ, մարմարյա մրտիմն, սպիտակագլուխ բադ, մարգագետնային մկնաճուռակ, Եվրոպական ճնճղաճուռակ, քարարծիվ, սև անգղ, միջերկրածովյան բազե, սապսան, մոխրագույն կռունկ, խայտաբղետ քարակեռնեխ:

 

Անողնաշարավորներ

Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ.

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին: Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում:

Խեցգետիններ

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին: Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում:

Ողնաշարավորներ

Ձկներ

 

Սևանա լճի ձկները ներկայացված են սաղմոնազգի-Salmonidae, սիգազգի Coregonidae և ծածանազգի-Cyprinidae ընտանիքներով: Սաղմոնազգիներին են պատկանում Սևանի իշխանը (Sevan Trout–Salmo ischchan Kessler 1877) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով` Ամառային բախտակ (S. ischchan aestivalis), Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan), Գեղարքունի (S. ischchan gegarkuni), Բոջակ (S. ischchan danilewskii): Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է (Whitefish – Coregonus lavaretus): Ծածանազգի ձկնատեսակներին են պատկանում լճի երկու էնդեմիկները` Սևանի կողակը (Khrami carp-Varicorhinus capoeta sevangi) և Սևանի բեղլուն (Sevan barble–Barbus goktschaicus): 1980-ական թվականների սկզբից լճում սկսել է հանդիպել նաև արծաթափայլ լճածածանը (Crucian carp–Carassius auratus gibelio), որը պատահաբար լիճ է ներթափանցել Արարատյան դաշտի ջրային համակարգերից: 1987 թվականից Սևանա լճի երկու էնդեմիկ տեսակ՝ Սևանի իշխանը և Սևանի բեղլուն, ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Երկկենցաղներ

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են երկկենցաղների հետևյալ 4 տեսակները, որոնք պատկանում են Ցատկողներ (Salientia) կարգին`

Սողուններ

"Սևան" ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են սողունների 16 տեսակներ, որոնցից 11 տեսակներ պատկանում են մողեսներ (Lacertilia) կարգին, իսկ 5 տեսակ` օձեր (Serpentes) կարգին: Դրանցից Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են խայտաբղետ մողեսիկը (E.a.transcaucasica) և փոքրասիական մողեսը (Lacerta parva):

Կաթնասուններ

"Սևան" ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են կաթնասունների 44 տտեսակներ, որոնքպ ատկանում են հետևյալ կարգերին.

1. Միջատակերներ (Insectivora),

2. Կրծողներ (Rodentia),

3. Նապաստակներ (Logomorpha),

4. Չղջիկներ (Chiroptera),

5. Գիշատիչներ (Carnivora),

6. Սմբակավոր/կճղակավորկաթնասուններ (Artiodactyla):

Նշված տեսակներից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (վայրենակերպը, ջրասամույրը, գորշարջը, խայտակզաքիսը, անտառային կատուն, բեզոարյան այծը):