Phone: +374 (261) 24044         

Պատմամշակութային հուշարձաններ

Սևան ազգային պարկի և նրա պահպանական գոտու տարածքում հաշվառված են պատմության և մշակույթի 1489 անշարժ հուշարձաններ (ներառյալ բնական հուշարձանները), այդ թվում.4 բնականհուշարձաններ,

5 քարե դարի բնակատեղիներ,

19 քարայր կացարաններ,

1 քաղաքատեղի,

31 բնակատեղիներ,

94 գյուղատեղիներ,

8 ազգագրականտներ,

78 ամրոցներ,

2 աշտարակներ,

6 կամուրջներ,

2 քարավանատներ,

9 ջրաղացների համալիրներև 17 առանձին ջրաղացներ,

11 ձիթհաններ,

3 ջրանցքներ և ջրաբաշխական համակարգեր,

2 ժայռապատկերների խմբեր,

3 սեպագիր արձանագրություններ,

1 ժայռակերտ պաշտամունքային համալիր,

135 եկեղեցիներ,

8 վանական համալիրներ,

89 մատուռներ,

5 վիշապ-քարակոթողներ,

1 մենհիր,

6 կոթողներ,

279 խաչքարերի խմբեր,

159 առանձին խաչքարեր,

2 հուշաղբյուր-կոթողներ,

25 Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձաններ,

2 անվանի գործիչներին նվիրված հուշարձաններ,

107 դամբարանադաշտեր,

14 առանձին պահպանված դամբարաններ,

252 գերեզմանոցներ,

71 տապանաքարերի խմբեր,

33 առանձին պահպանված տապանաքարեր:

Թվարկված հուշարձանները, որոնք գործնականում ներկայացնում են տարածաշրջանում հայտնի աշխարհիկ և հոգևոր գործառություն ունեցող հուշարձանների համարյա բոլոր տեսակները, ժամանակագրորեն անընդմեջ ընդգրկում են առնվազն Ք.ա. 15-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարը, այսինքն՝ քարե դարից մինչև մեր ժամանակները: Դրանք տեղաբաշխված են Սևանա լճի շուրջը ոչ հավասարաչափ. հուշարձանների ամենախիտ տեղաբաշխումներն առանձնանում են լճի արևմտյան, հարավ-արևմտյան և առավելապես՝ հարավային կողմերում, հաճախ կազմելով տարաժամանակ ու տարաբնույթ հուշարձաններից բաղկացած համալիրներ (բրոնզ- երկաթեդարյան կիկլոպյան ամրոցների, բնակատեղիների, դամբարանադաշտերի, գյուղատեղիների, եկեղեցիների, գերեզմանոցների համադրմամբ), որոնք ներկայացնում են մի ուրույն պատմա- աշխարհագրական և մշակութային միջավայր:

 .

1
10
11
12
13
14
15
2
3
4
5
6
7
8
9