Phone: +374 (261) 24044         

Թանգարան

"Սևան" ազգային պարկ ՊՈԱԿ-ի բնագիտական թանգարանը ստեղծվել և գործում է 1996թ.-ից: Թանգարանի բուն նպատակն է հասարակությանը իրազեկ դարձնել Սևանի տարածաշրջանի շրջակա միջավայրին, նրա պատմությանը, ֆաունային, ֆլորային, ընդերքին և այլն: Թանգարանի ցուցանմուշների հավաքչական աշխատանքները սկսվել են ազգային պարկի հիմնադրման օրերից, ինչպես նաև ձեռք են բերվել գնման և նվիրատվության միջոցով:

Թանգարանում ներկայացված է շուրջ 700 միավոր առարկա` բոլորն էլ ցուցադրության ֆոնդերում: Թանգարանը չունի պահպանության համար նախատեսված ֆոնդեր: Ձեռք բերման աշխատանքները կատարվել են ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքում և շարունակվում են նաև այսօր:

 .

Կենդանական աշխարհ

Կենդանական աշխարհ

Ազգագրություն

Ազգագրություն

Ձկնաշխարհ

Ձկնաշխարհ

Օգտակար հանածոներ

Օգտակար հանածոներ

Պատմություն

Պատմություն

Թռչնաշխարհ

Թռչնաշխարհ

 .

Թանգարանում ցուցադրությունը սկսվում է ժամանակագրական կարգով` ներկայացնելով Սևանի տարածաշրջանի պատմությունն ու ազգագրությունը:

Թանգարանն իրականցնում է հավաքչական, ուսումնասիրման, մշակման, պահպանման աշխատանքներ` ըստ համապատասխան բաժինների: Այն ապահովում է նաև Սևանի տարածաշրջանին վերաբերող տեղեկատվության տրամադրում:

Թանգարանն ունի նաև գրադարան համապատասխան գրականությամբ, որն ուսումնասիրվում է ոչ միայն <<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի մասնագետների, այլ նաև բնակչության կողմից: Թանագարանում իրականացվում են միջոցառումներ, կինոդիտումներ, սեմինարներ, բանավեճեր, որոնք վերաբերում են Սևանա լճին, շրջակա միջավայրի աղտոտվածությանը, բնապահպանությանը և այլն: Անցկացվում են հանրամատչելի, ուսուցողական, ճանաչողական դասընթացներ, վիկտորինաներ: Պահպանվում է կապը դպրոցների, մանկապարտեզների, մանկապատանեկան տարբեր կենտրոնների, զբոսաշրջիկների հետ, ինչպես նաև իրականացվում են էքսկուրսիաներ` տարբեր տարիքի անձանց հետ:

Թանգարանը գտնվում է Ք. Սևան, Սայաթ-Նովա 14 հասցեում, Սևանի քաղաքային մշակույթի կենտրոնի շենքում: Հեռախոս` (0 261) 2-02-83

11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
55
56
57